Մյանմայի զինվորականները երկրում վեց ամսով երկարաձգել են արտակարգ դրությունը
Մյանմայի զինվորականները որոշել են երկրում վեց ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Փետրվարի 1-ին այդ մասին հաղորդել Է Global New Light Of Myanmar թերթը՝ կայակոչելով Ալգային պաշտպանության եւ անվտանգության խորհրդի հայտարարությունը:
«Ազգային պաշտպանության եւ անվտանգության խորհրդի բոլոր անդամները, ներառյալ ժամանակավոր նախագահը (Մյին Սվե), միաձայն որոշում ընդունեցին եւս վեց ամսով երկարաձգել ամբողջ երկրում արտակարգ դրության հայտարարված ժամանակմիջոցը՝ Սահմանադրության 425-րդ հոդվածին համապատասխան»,- մեջբերում Է հրատարակությունը Խորհրդի հայտարարության տեքստը:
Մյանմայի զինվորական հրամանատարությունը 2021 թվականի փետրվարի 1-ին հայտարարեց մեկ տարով արտակարգ դրություն սահմանելու եւ երկրի քաղաքացիական ղեկավարությանը պաշտոնանկ անելու մասին: Բանակի ներկայացուցիչները դա բացատրեցին ընդգրկուն կեղծարարություններով, որոնք, ինչպես իրենք են պնդում, տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերին կայացած ընդհանուր խորհրդարանական ընտրություններում: Անցյալ տարվա փետրվարի սկզբից երկում շարունակվում են ելույթները քաղաքացիական կառավարության պաշտոնազրկման դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ