Բայդենը հայտարարել է Զելենսկու հետ հանդիպմանն անհամբեր սպասելու մասին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ առաջիկա հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բայդենը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Անհամբերությամբ սպասում եմ այսօր ավելի ուշ Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ողջունելու հնարավորությանը՝ վերահաստատելու ԱՄՆ հանձնառությունն այդ երկրի ինքնիշխանությանը, տարածաշրջանային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին»,- գրել է Բայդենը:
Զելենսկին այցելել է Միացյալ Նահանգներ և սեպտեմբերի 1-ին հանդիպելու է նախագահ Բայդենի հետ:
Կարծիքներ