ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի դեմ լայնածավալ զինված հակամարտության․ ՌԴ ՊՆ
Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է լայնածավալ զինված հակամարտության Ռուսաստանի հետ, հայտարարել է պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, գրում է Ռիա Նովոստին։
«Ռազմական բլոկի շինարարությունն ամբողջությամբ ուղղված է Ռուսաստանի հետ լայնածավալ, բարձր ինտենսիվությամբ զինված հակամարտության նախապատրաստմանը»,- ասել է Ֆոմինը։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի վերջին տարիների դոկտրինալ փաստաթղթերում, օրինակ, ՆԱՏՕ-ի 2019 թվականի ռազմական ռազմավարության մեջ, Ռուսաստանի Դաշնությունն ներկայացված է որպես կոալիցիոն անվտանգությանը սպառնացող հիմնական աղբյուր։
«Հռոմի հռչակագիրը դեռ ուժի մեջ է»,- հիշեցնում է Ֆոմինը և հավելում․ «Դրանում, մասնավորապես, սահմանվում է, որ Ռուսաստանն ու դաշինքը միմյանց հակառակորդ չեն համարում։ Այդ դիրքորոշումը հաստատվել է 2010 թվականին Լիսաբոնում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գագաթնաժողովում»։
Կարծիքներ