Եվրոպայում ստորգետնյա պահեստարաններից դուրս է բերվել ռեկորդային ծավալով գազ

Եվրոպայում ստորգետնյա պահեստարաններից դուրս է բերվել ռեկորդային ծավալով գազ

2020-2021-ի աշուն-ձմեռ ժամանակահատվածում Եվրոպայում ստորգետնյա գազի պահեստարաններից (UGS) դուրս է բերվել 10 տարվա ընթացքում ռեկորդային ծավալով գազ` 65,6 միլիարդ խորանարդ մետր: Այս մասին հայտնում է «Գազպրոմը»՝ վկայակոչելով Եվրոպական գազային ենթակառուցվածքների տվյալները:

«Եվրոպայի գազային ենթակառուցվածքներից ստացված տվյալների հիման վրա կարելի է փաստել, որ մարտի 25-ին ավարտվեց Եվրոպայում UGS օբյեկտներից գազի դուրսբերման սեզոնը: Ռեկորդ է գրանցվել բաց տվյալների հրապարակման ժամանակի համար 2011 թվականից ի վեր՝ գազի ծավալը 65,6 միլիարդ խորանարդ մետր»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Գազպրոմը» նշում է, որ պահեստարանները լրացնելու համար մեկնարկած արշավը խոստանում է լինել ամենամեծերից մեկը 2011 թվականից ի վեր:

«Գազի ստորգետնյա պահեստում պաշարները վերականգնելու համար Եվրոպան պետք է վերբեռնի 57,3%, կամ 23,9 միլիարդ խորանարդ մետր գազ ավելի, քան նախորդ տարի: Այս լրացուցիչ ծավալը համեմատելի է «Գազպրոմի»՝ 2020-ին գազի արտահանման ընդհանուր ծավալի հետ այնպիսի մեծ սպառողների համար, ինչպիսիք են Ֆրանսիան և Նիդեռլանդները»,- նշում է ընկերությունը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում