Թուրքիայի ԿԲ-ն լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով հինգերորդ արտարժույթային միջամտությունն է կատարել
Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով թվով արդեն հինգերորդ արտարժույթային միջամտությունն է կատարել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Նշվում է, որ տարադրամի փոխարժեքների մեջ նկատվող անառողջ բարձրացման պատճառով, Թուրքիայի ԿԲ-ն կատարել է ոչ միջնորդավորված միջամտություն՝ իրականացրելով արտարժույթի վաճառք:
Լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ դեկտեմբերի 17-ի դրությամբ դարձել է 1 դոլար-16,10 լիրա։
Վերջին մեկ ամսում Թուրքիայում դոլարը 50,5 տոկոս աճ է գրանցել, իսկ 2021թ. ընթացքում՝ 114 տոկոս։
Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն իր որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 15 տոկոսից իջեցրել է 14 տոկոսի։
Կարծիքներ