Տաջիկստանի գործող նախագահը կմասնակցի առաջիկա ընտրություններին
Տաջիկստանի կառավարող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ՏԺԴԿ) իր նախագահին՝ պետության գործող ղեկավար Էմոմալի Ռահմոնին, նախագահի թեկնածու է առաջադրել հոկտեմբերի 11-ին կայանալիք ընտրություններում:
Ռահմոնի թեկնածությունը միաձայն պաշտպանել են համագումարի բոլոր 1000 պատվիրակները: Երկրի նախագահը չի մասնակցել համագումարի աշխատանքին, թեև եղել է համաժողովի պատվիրակ: Այդ ժամանակ նա մասնակցել է Ազգային գվարդիայի 25-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություններին:
Պետության գործող ղեկավարն ավելի վաղ առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու էր առաջադրվել Անկախ արհմիությունների ֆեդերացիայի և Երկրի երիտասարդության միության կողմից:
Հանրապետությունում յոթ կուսակցություններից վեցը նույնպես որոշել են իրենց թեկնածուներին՝ առաջադրելով իրենց առաջնորդներին. ագրարներն առաջադրել են Ռուստամ Լատիֆզոդին, Սոցիալիստական կուսակցությունը՝ Աբդուխալիմ Գաֆորովին, Դեմոկրատական կուսակցությունը՝ Սայիդջաֆար Ուսմոնզոդին, Տնտեսական բարեփոխումների կուսակցությունը՝ Ռուստամ Մահմատզոդին:
Կարծիքներ