Կիևը բացել է առևտրային նավերի գրանցումը, որոնք պատրաստ են ժամանակավոր միջանցքներով անցնել Սև ծովի ուկրաինական նավահանգիստներ
Կիևը բացել է առևտրային նավերի գրանցումը, որոնք պատրաստ են ժամանակավոր միջանցքներով անցնել Սև ծովի ուկրաինական նավահանգիստներ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը։
«Որոշում է կայացվել վերջնականապես լուծել այս խնդիրը՝ բացել ծովային հաղորդակցության այս ուղիները։ Ըստ այդմ՝ նավատերերին և նավերի նավապետերին զգուշացվել է, որ վտանգ կա»,- ասել է նա։
Պլետենչուկը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կվերահսկեն ժամանակավոր երթուղիներով ընթացող նավերը։ Նրա խոսքով՝ համակարգողն արդեն սկսել է աշխատել։ Սակայն նա չի նշել գրանցված նավերի թիվը։ Բացի այդ, միջանցքների բացման ժամկետները դեռ սահմանված չեն։
Ուկրաինայի ռազմածովային ուժերը նախօրեին հայտարարել են Սև ծովում առևտրային նավերի համար ժամանակավոր միջանցքների բացման մասին։ Ինչպես զգուշացրել են գերատեսչությունից, ամբողջ երթուղու երկայնքով պահպանվում է ռազմական սպառնալիքը և ականների վտանգը։
Ընդգծվել է, որ երթուղիներն առաջին հերթին օգտագործվելու են քաղաքացիական նավերի ելքի համար։
Կարծիքներ