Մեծ Բրիտանիան 118 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ անկախությանն աջակցելու համար
Մեծ Բրիտանիան 88 մլն ֆունտ (118 մլն դոլար) կտրամադրի Ուկրաինայի կայուն կառավարմանը և էներգետիկ անկախությանը աջակցելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակը՝ երեքշաբթի օրը նախատեսված Կիև կատարելիք այցից առաջ։
Գրասենյակը նշել է, որ Միացյալ Թագավորությունը ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայում օրենքի գերակայության պաշտպանությանը և կոռուպցիան ճնշելուն: Լոնդոնում այդ կապակցությամբ նրանք հայտարարություն են արել, որ այդ օգնությունը ուժեղացրել է երկրի կարողությունը դիմակայելու չարամիտ և հակաժողովրդավարական ազդեցությանը։
«Նշված 88 միլիոն ֆունտ ստեռլինգ նոր ֆինանսավորումը կօգնի նվազեցնել Ուկրաինայի կախվածությունը ռուսական էներգակիրներից», - ասվում է փաստաթղթում:
Ուղևորության ընթացքում նախատեսվում է Ջոնսոնի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել են գրասենյակից։ Ուղևորության ընթացքում վարչապետին պետք է ուղեկցեր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։ Այնուամենայնիվ, նախարարը երկուշաբթի երեկոյան ասաց, որ, չնայած երեք պատվաստումներին, նա վարակվել է կորոնավիրուսով։
Կարծիքներ