Գատուզո. «Նապոլին» չպետք է կորցնի զգոնությունը
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Բոլոնիայի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Գոհ եմ թիմի ցուցադրած խաղից և մեր մարզավիճակից:
Ինձ դուր չեն գալիս չեմպիոնության հետ կապված խոսակցությունները: «Նապոլին» չպետք է թուլացնի զգոնությունը և պետք է շարունակի կատարելագործվել»,- Գատուզոյի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Ա Սերիայի 7-րդ տուրից հետո «Նապոլին» մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 14 միավորով:
Կարծիքներ