Վայոց ձորում կցորդիչով բեռնատար է այրվել

Վայոց ձորում կցորդիչով բեռնատար է այրվել

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 22-ին, ժամը 17:27-ին ահազանգ է ստացել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին այրվում է կցորդիչով բեռնատար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 155-րդ կմ-ին։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։31-ին, մարվել՝ 19։26-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը. տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում