ՀԱՕԿ-ը և Ucom-ը համագործակցության պայմանագիր ստորագրեցին

ՀԱՕԿ-ը և Ucom-ը համագործակցության պայմանագիր ստորագրեցին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Ucom ընկերությունը համագործակցության հուշագիր ստորագրեցին:

ՀԱՕԿ գլխավոր քարոտուղար Հրաչյա Ռոստոմյանի խոսքով՝ սա երկրորդ քառամյա շրջանն է, որ ստորագրվում է այս համաձայնագիրը: «Մեզ համար կարևորն այս համաձայնագրում այն է, որ այս շրջանում Հայաստանում բոլոր հայերս պետք է համախմբված լինենք: Ուրախ ենք, որ համագործակցում ենք Հայաստանում մեծ հեղինակություն ունեցող կազմակերպության հետ: Յուրաքանչյուր հաղթանակ կարևոր է մեզ համար»,- ասաց Ռոստոմյանը:

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի խոսքով` դեռևս 2016 թվականին նվաճված օլիմպիական ոսկե մեդալը և մյուս մեդալները պետք է շարունակություն ունենան: «Մենք երկար չենք մտածել, մենք պետք է լինեն ՀԱՕԿ կողքին, պետք է լինենք մարզիկների կողքին: Մեզ այսօր առավել քան մեծ հաղթանակներ ենք պետք և սպորտում ևս»,- ասաց նա:

Համագործակցության հուշագրի նպատակը «Տոկիո-2020» Օլիմպիական խաղերի համատեքստում կազմակերպվող և իրականացվող ծրագրերի, նախագծերի ու միջոցառումների իրագործումն է :

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Հայաստանը մինչ այս ունի 6 օլիմպիական ուղեգիր` մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում