50 ուղեւորներով լաստանավ Է ջրասույզ եղել Բանգլադեշում

50 ուղեւորներով լաստանավ Է ջրասույզ եղել Բանգլադեշում

Բանլադեշում ոչ մեծ լաստանավը, որտեղ 50 ուղեւոր Է եղել, ապրիլի 4-ին ջրասույզ Է եղել մի այլ նավի հետ բախվելուց հետո: Ինչպես ապրիլի 5-ին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով իշխանությունների ներկայացուցչին, դրա հետեւանքով զոհվել Է 26 մարդ:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Շիտալքաշյա գետում: «Եվս 21 մարմին Է հայտնաբերվել ապրիլի 5-ին, ինչը զոհերի թիվը հինգից ավելացնում Է մինչեւ 26»,- «Սինհուային» ասել Է քաղաքացիական պաշտպանության շտաբի ներկայացուցիչ Էրշադա Հուսայնան: Ավելի վաղ Agence France-Presse-ը հայտնել Էր հինգ զոհի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում