Պետությունը և անկախությունը հաց ստեղծելու գործիք են. Նիկոլ Փաշինյան
Մենք բաց ենք թողել ամենակարևորը, որ պետությունը և անկախությունը հաց ստեղծելու գործիք են:
Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչի՞ համար է մարդը պետություն ստեղծում, որ ավելի լավ ապրի, չէ՞: Հացը բարեկեցությունն է, ուտելիքն է, ազատությունն է, հացը արդարությունն է, անվտանգությունն է, որովհետև, եթե դու հաց ուտում ես էն պայմաններում, երբ որ մտածում ես՝ քո իրավունքը կոտնահարվի, թե չէ, էդ հացը, կներեք, հարամ է լինում:
Եթե մտածում ես, հիմա կարող են մտնեն քեզ սպանեն, գլխիդ կարող է ռումբ պայթի, էդ հարցը հարամ է լինում: Եթե հաց ես ուտում, բայց գտնվում ես բանտային խցիկում, ես բանտային խցիկում շատ եմ հաց կերել, դա ինչ-որ առումով հարամ է լինում»,- ասել է վարչապետը:
Կարծիքներ