Իսրայելի վարչապետի նստավայրը հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ի միջոցով

Իսրայելի վարչապետի նստավայրը հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ի միջոցով

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Կեսարիայում գտնվող նստավայրը հարձակման է ենթարկվել Լիբանանից արձակված անօդաչու թռչող սարքի միջոցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից, գրում է Times of Israel-ը։

Նեթանյահուն և նրա կինը՝ Սառան, այնտեղ չեն եղել, հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։

Առավոտյան Լիբանանից արձակված մյուս երկու դրոնները խոցվել են ՀՕՊ ուժերի կողմից, ինչի արդյունքում գործարկվել են Թել Ավիվում գտնվող ազդանշանները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում