Խալեդ Հոսեյնի`«Հազար չքնաղ արևներ» գրքից հատված թալիբների, աֆղանների, արգելքների մասին
Խալեդ Հոսեյնի` Ամերիկայում բնակվող աֆղան գրողի 2007 թվականին գրված «Հազար չքնաղ արևներ» գրքից հատված թալիբների, աֆղանների, արգելքների մասին.
«Մեր հայրենիքն այժմ անվանվում է Աֆղանստանի Իսլամական Էմիրություն: Սրանք են օրենքները, որոնք մենք սահմանում ենք, իսկ դուք պետք է կատարեք.
• Բոլոր քաղաքացիները պետք է օրը հինգ անգամ աղոթեն: Եթե աղոթքի ժամն է, իսկ դուք այլ գործով եք զբաղված, ծեծի կենթարկվեք:
• Բոլոր տղամարդիկ պետք է մորուք պահեն: Ճիշտ երկարությունը պետք է լինի ծնոտի տակ առնվազն մեկ սեղմված բռունցքի երկարության: Եթե չպահեք, ծեծի կենթարկվեք:
• Բոլոր տղաները պետք է չալմա դնեն: Առաջինից վեցերորդ դասարանի տղաները դնելու են սև չալմա, բարձր դասարաններինը՝ սպիտակ: Բոլոր տղաները հագնելու են իսլամական հագուստ: Վերնաշապիկի կոճակները պետք է կոճկված լինեն:
• Երգելն արգելված է:
• Պարելն արգելված է:
• Արգելվում է խաղաքարտ խաղալ, շախմատ խաղալ, խաղադրույքներ անել և օդապարուկ թռցնել: • Արգելվում է գրքեր գրել, ֆիլմեր դիտել և նկարներ նկարել:
• Եթե թութակ պահեք, ծեծի կենթարկվեք: Ձեր թռչունները կսպանվեն: • Եթե գողանաք, ձեր դաստակը կկտրվի: Եթե նորից գողանաք, ձեր ոտքի թաթը կկտրվի:
• Եթե դուք մահմեդական չեք, մի՛ աղոթեք այնտեղ, որտեղ ձեզ կարող են տեսնել մահմեդականները: Այլապես դուք ծեծի կենթարկվեք և բանտ կնստեք: Եթե փորձեք մահմեդականին ձեր հավատքին վերափոխել, մահապատժի կենթարկվեք: Ուշադրությո՛ւն կանանց:
• Դուք պետք է միշտ ձեր տանը մնաք: Կանանց հարիր չէ աննպատակ շրջել փողոցներով: Եթե դուրս եք գալիս, ձեզ պետք է ուղեկցի մահրամը՝ արական սեռի ազգականը: Եթե ձեզ մենակ գտնեն փողոցում, ծեծի կենթարկեն ու տուն կուղարկեն:
• Դուք ոչ մի դեպքում չպետք է ցույց տաք ձեր դեմքը: Դրսում պետք է հագնեք բուրքա: Եթե չհագնեք, դաժան ծեծի կենթարկվեք:
• Շպարվելն արգելվում է:
• Զարդեղենը արգելվում է:
• Հմայիչ հագուստ հագնել չի կարելի:
• Չի կարելի խոսել, եթե ձեզ հետ չեն խոսում:
• Տղամարդկանց աչքերի մեջ նայել չի կարելի:
• Հանրային վայրում ծիծաղել չի կարելի: Եթե ծիծաղեք, ծեծի կենթարկվեք:
• Եղունգները ներկել չի կարելի: Եթե ներկեք, կկորցնեք մատը:
• Աղջիկներին արգելվում է դպրոց հաճախել: Աղջիկների համար բոլոր դպրոցները անմիջապես փակվելու են: • Կանանց արգելվում է աշխատել:
• Եթե դուք դավաճանեք ձեր ամուսնուն, կքարկոծվեք մինչև մահ: Լսե՛ք: Լա՛վ լսեք: Հնազանդվե՛ք: Ալլահ–ու–աքբա՛ր»:
Կարծիքներ