Զելենսկին ցանկանում է Դոնբասում հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է Դոնբասում հակամարտությունը լուծել բացառապես դիվանագիտական ճանապարհով, և ուկրաինական իշխանությունները բանակցային բոլոր հարթակներում ելնում են այդ դիրքորոշումից։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Դոնբասում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբում ուկրաինական պատվիրակության նախագահ Անդրեյ Կոստինը։
«Ուկրաինայի իշխանությունների միասնական դիրքորոշումն անհրաժեշտ է ինչպես Մինսկի համաձայնագրերի, այնպես էլ նորմանդական ձևաչափի վերաբերյալ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է Դոնբասում հակամարտությունը լուծել բացառապես դիվանագիտական ճանապարհով: Եկեք ապավինենք նախագահի դիրքորոշմանը», - ասել է Կոստինը:
Կարծիքներ