Թայվանը հայտնաբերել է Չինաստանի ռազմածովային ուժերի 10 ինքնաթիռ և 2 նավ

Թայվանը հայտնաբերել է Չինաստանի ռազմածովային ուժերի 10 ինքնաթիռ և 2 նավ

Թայվանը երեքշաբթի օրը կղզուն հարող տարածքում գրանցել է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (PLA) 10 ինքնաթիռ և 2 նավ։ Այս մասին ասվում է կղզու պաշտպանության գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տեղադրված է Twitter-ում։

«Այսօր ժամը 06:00-ի դրությամբ Թայվանի տարածքում հայտնաբերվել է ՊԼԱ-ի 10 ինքնաթիռ և 2 նավ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երեք ինքնաթիռ, ըստ հաղորդագրության, մտել է Թայվանի ՀՕՊ նույնականացման գոտի նրա հարավ-արևմտյան և հարավ-արևելյան հատվածներում: Խոսքը Y-8 ռադիոտեղորոշիչ հետախուզական ինքնաթիռի, BZK-005 տիպի հետախուզական անօդաչու թռչող սարքի և Z-9 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռի մասին է։ Թայվանի զինվորականներն արձագանքել են օդային պարեկների բարձրացման, ռադիոնախազգուշացումների տարածման և զենիթահրթիռային համակարգերի տեղակայման միջոցով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում