Սևանի թերակղզու մոտ մոտորանավակ է խափանվել

Սևանի թերակղզու մոտ մոտորանավակ է խափանվել

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ժամը 17։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու դիմաց մոտորանավակը խափանվել է ջրի մեջ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում