Ժոզե Մոուրինյոյի հակառեկորդը
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հակառեկորդ է սահմանել Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Լիվերպուլից» 1:3 հաշվով պարտությունից հետո:
Դա Մոուրինյոյի չորրորդ անընդմեջ պարտությունն էր «Լիվերպուլի» դեմ խաղերում: Պորտուգալացի մասնագետի այդ շարքը սկսվել է 2018-ի դեկտեմբերի 16-ից, երբ նա աշխատում էր «Մանչեսթեր Յունայթեդում»:
Opta Sports-ի համաձայն՝ Եվրոպայի թոփ-5 առաջնություններում դա Մոուրինյոյի համար պարտությունների ամենաերկար շարքն է մեկ մրցակցի հետ դիմակայություններում:
19 խաղից հետո «Տոտենհեմը» 33 միավոր 6-րդն է Պրեմիեր լիգայում։
Կարծիքներ