Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հետևել են Իսպանիա-Անգլիա խաղին

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հետևել են Իսպանիա-Անգլիա խաղին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ տեղում հետևել է Իսպանիա-Անգլիա խաղին:

Հանդիսականների տրիբունայից տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանը:

Ավելի վաղ վարչապետը տեսանյութ էր հրապարակել տիկնոջ և կրտսեր դստեր հետ ուղևորությունից, այնուհետ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ:

«Նրա հրավերով ներկա կգտնվենք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին»,- իր էջում հայտնել էր  վարչապետը:

Նշենք՝ «Եվրո-2024»-ի եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Անգլիայի ընտրանուն և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում