ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են ռազմարդյունաբերական «Davaro» գործարան
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի և ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ այցելել են ռազմարդյունաբերության կարևորագույն գործարաններից մեկը` «Davaro» ՍՊԸ:
Այցի ընթացքում նրանք ծանոթացել են կատարված և իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև նոր ծրագրերին:
ՍՊԸ-ի ղեկավար անձնակազմի հետ պատգամավորները քննարկել են պետական պատվերներին և ՀՀ ռազմաարդյունաբերությանն ուղղված նոր ծրագրերի խոչընդոտների վերացմանն ուղղված հարցեր:
Կարծիքներ