Տիգրան Ավինյանը մասնակցել է ՀԱՊՀ 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման արարողությանը

Տիգրան Ավինյանը մասնակցել է ՀԱՊՀ 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման արարողությանը

Երևանի քաղաքապետ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Որպես ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ այսօր ներկա էի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման արարողությանը:

Հատուկ ծրարի վրա պատկերված են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված լոգոտիպը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում