Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 113 նոր դեպք, մահացել է 1 մարդ
Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 113 նոր դեպք, մահացել է 1 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 144 հազար 828-ի:
Գրանցված 113 նոր հիվանդներից 62-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 7 մլն 562 հազար 868 հիվանդներից 7 մլն 336 հազար 830-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 194 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Կարծիքներ