Հրաժարական է տվել Լուկաշենկոյի վարչակազմի տեղեկատվական բաժնի ղեկավարը
Բելառուսի նախագահի վարչակազմի տեղեկատվական բաժնի ղեկավար ղեկավար Դմիտրի Սեմչենկոն հրաժարական է տվել: Տեղեկությունը հաստատել է նրա կինը, որը պետական ОНТ ալիքով հեռարձակվող «Անտիֆեյք» հաղորդման վարողն է:
Ինչպես հայտնում է The Village Belarus-ն իր Instagram-ում, նա խնդրել է որոշ ժամանակ է տալ ամուսնուն՝ նշելով, որ շուտով նա ինքն ամեն ինչ կգրի:
Բացի այդ, նա հորդորել է չհալածել իր ամուսնուն: Նա ոչինչ չի ասել հեռանալու պատճառների մասին, բայց նշել է, որ երկու ամիս է նա չի ապրում, այլ գոյատևում է: «Անձամբ ես շատ բան եմ արել իմ հնարավորությունների սահմաններում, բայց չէի կարող բղավել այդ մասին»,- հավելել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմը լքել է իրավաբան Արտեմ Պրոսկալովիչը: Բացի այդ, շատ հեռուստահաղորդավարներ և լրագրողներ շարունակում են լքել պետական հեռուստատեսությունը:
Կարծիքներ