Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7,05 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7,05 հա տարածքում բռնկված հրդեհները

Փետրվարի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Կարբի գյուղում՝ 9000 քմ, 

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1,07 հա, Արտաշատ քաղաքում՝ 3500 քմ, Վեդի քաղաքում՝ 1 հա, Նորաբաց գյուղում՝ 1500 քմ, Տափերական գյուղում՝ 2000 քմ, Ոստան գյուղում՝ 600 քմ, 

Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ 5000 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7,05 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում