Մեր ցավը մեծ ա, իրոք անչափելի մեծ, բայց արդյո՞ք էդ ցավը բուժելու լավագույն ձևը ուրիշին նույնից ցանկանալն ա. Արուս Տիգրանյան

Մեր ցավը մեծ ա, իրոք անչափելի մեծ, բայց արդյո՞ք էդ ցավը բուժելու լավագույն ձևը ուրիշին նույնից ցանկանալն ա. Արուս Տիգրանյան

Չէի ուզում հավատալ, որ ամենապրիմիտիվ ճշմարտությունը, որ պետք չի մարդ սպանել, էդքան ճնշված կարող ա լինել։ ես չեմ ուզում մարդիկ մեռնեն, սիրտս քարանում ա ամեն կադրից, որ տեսնում եմ, ու նույնքան քարանում ա, երբ լսում եմ, որ մարդկանց դա դուր ա գալիս,- Instagram-ում գրել է հաղորդավարուհի, դերասանուհի Արուս Տիգրանյանը:

«Ավելի եմ սարսափում, երբ իմ պարզագույն ցանկությունը, որ խաղաղություն եմ ուզում, կապում են արևելքի, արևմուտքի, հյուսիսի կամ եսիմ որ ջհանդամի քաղաքականության հետ։ Իմ համար զզվելի են աշխարհի բոլոր ղեկավարները, որոնք այս կամ այլ կերպ խթանում են նրան, որ իմ սիրած կամ չսիրած քաղաքների վրա ռումբեր պայթեն ու մարդիկ մեռնեն։

Ինձ թվում էր, թե մենք ամենաշատը պիտի իմանանք՝ որքան սարսափելի բան ա դա, բայց փաստորեն շատերը կողմ են պատերազմին ու դա սկսողներին։
Մեր ցավը մեծ ա, իրոք անչափելի մեծ, բայց արդյո՞ք էդ ցավը բուժելու լավագույն ձևը ուրիշին նույնից ցանկանալն ա։

Էդ ամենաթույլ, անառողջ ու թերևս ընդհանրապես օգուտ չտվող տարբերակն ա։
Էսօրվա սթորիս ինձ համար էնքան ցավալի ճշմարտություն ցույց տվեց ու ես իրոք սարսափում եմ էն իրականությունից, որտեղ մարդիկ պատերազմ ու մահ են տենչում։
վերջում էլի ասեմ, որ նույնքան զզվելի են իմ համար աշխարհի բոլոր կողմերի նախագահներն ու վարչապետերը, որոնք կապ ունեն էս սարսափելի իրականության հետ, իմ սիրտը կտոր-կտոր ա լինեում, երբ տեսնում եմ, որ իմ սիրելի արտիստները պադվալներում գոյատևման պայքարի մեջ են, իսկ իմ սիրելի քաղաքներից մեկը երևի էլ չի լինի։


Հ.գ իսկ սրանք հիշողություններ են իմ ունեցած շատ սիրուն կիևյան հուշերից»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում