Օրեր անց կբացվի առաջին մարզական բժշկության կենտրոնը
Հայաստանում առաջին անգամ կգործի միայն մարզիկների համար նախատեսված մարզական բժշկական կենտրոն:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Օրեր անց Երևանում կբացվի մարզական բժշկական կենտրոն, որտեղ բոլոր հավաքականների բոլոր ներկայացուցիչները այդ կենտրոնում կստանան անվճար խորհրդատվություն և բուժում»,- ասաց Գիլոյանը:
Նախարարի տեղակալի խոսքով` կենտրոնը համալրվել և համալրվում է ժամանակակից տեխնիկայով: Այնտեղ արդեն մի քանի մարզիկներ բուժզննում են անցել: «Կենտրոնում կլինեն ֆիզիոթերապիա և բուժման զանազան այլ մեթոդներ: Կենտրոնը կգործի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկային կից առանձին մասնաբաժնում»,-շեշտեց Գիլոյանը:
Կարծիքներ