Թուրքիան Ադրբեջանի ու Կատարի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել
Թուրքիան անցկացրել է Anatolian Phoenix 2023 միջազգային զորավարժությունները, մշակվել են ռազմական շարասյան պաշտպանության, մարտական գոտուց վիրավորներին տարհանելու սցենարներ, ներգրավվել են պարաշյուտային թռիչքներ, ռեակտիվ ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ նշելով, որ զորավարժություններն անցկացվել են երկրի կենտրոնում գտնվող Քոնիա նահանգում՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 3-րդ հրամանատարության հիման վրա։ Դրանց մասնակցել են Ադրբեջանի, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության և Կատարի զինվորականները։
Զորավարժություններին որպես դիտորդներ ներկա են եղել Նիգերիայի, Բրազիլիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի և Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ։
Զորավարժությունների շրջանակներում առաջադրանքները հնարավորինս մոտ են եղել մարտականին։
«Նաև առաջին անգամ զորավարժություններում օգտագործվել են T70 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ և Կատարի ռազմաօդային ուժերի Apache ուղղաթիռներ։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Աթիլլա Գյուլանը հետևել է զորավարժություններին»,- հայտնել է գործակալությունը։
Կարծիքներ