Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն՝ ընդհանուր 500,000 դոլար արժողության
Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն՝ մոտ 500 հազար դոլար արժողության։
Այս մասին հայտնել են «Քոչար» հիմնադրամից:
«Այդ մասին ահազանգվել է նաև ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։
Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։
Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ:
Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրավիրել են ասուլիս՝ ներկայացնելու փաստեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ