Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ մայիսի 10-ին ժամանել է Բաքու: Երեկոյան նախատեսված է նրա հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարմանը:
Այցը կավարտվի մայիսի 11-ին, այդ օրը Լավրովը բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
Կարծիքներ