Վարդահովիտ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է ոռոգման 1250 մ երկարությամբ առու

Վարդահովիտ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է ոռոգման 1250 մ երկարությամբ առու

Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է ոռոգման 1250 մ երկարությամբ առու: Այն ոռոգելու է մոտ 90 հա ջրովի վարելահող: Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից: 

Ծրագրի միջոցով Վարդահովիտ բնակավայրում կստեղծվեն մոտ 50 հա պտղատու այգիներ և 40 հա ցանքատարածություններ: Կատարվել է աշխատանքների մոտ 75 տոկոսը: Աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում