Աֆղանստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Աֆղանստանում 6,4 և 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Առաջինի էպիկենտրոնը գտնվել է Հերաթ քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 272 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Որոշ ժամանակ անց սեյսմոլոգները հայտնել են, որ Աֆղանստանի արևմուտքում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերաթ քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Նաև զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Կարծիքներ