Իսրայելը խոցել է ավելի քան 200 թիրախ Ալ-Ֆուրկանում

Իսրայելը խոցել է ավելի քան 200 թիրախ Ալ-Ֆուրկանում

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի Ալ-Ֆուրկան շրջանում ավելի քան 200 թիրախների։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ տասնյակ կործանիչներ գրոհել են ավելի քան 200 թիրախներ Ալ-Ֆուրքանում», - ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ըստ բանակի մամուլի ծառայության՝ Ալ-Ֆուրկան տարածքը ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից օգտագործվում է որպես «ահաբեկչական կենտրոն», որտեղից էլ սկիզբ են առնում «մեծ թվով ահաբեկչական հարձակումներ Իսրայելի վրա»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում