Թուրքիան սահմանափակումներ է մտցնում քովիդի դեմ չպատվաստված քաղաքացիների համար
Կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում Թուրքիայի իշխանությունները սեպտեմբերի 6-ից խստացնում են սահմանափակումները կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։
Պետության ղեկավարի խոսքով՝ չպատվաստված քաղաքացիներին կարգելվի առանց ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկա գտնվել զանգվածային միջոցառումների, այդ թվում այցելել համերգ, թատրոն և կինոթատրոն։ Թեստի բացասական պատասխան անհրաժեշտ կլինի նաև ինքնաթիռ և միջքաղաքային ավտոբուս նստելիս։
Բացի այդ, Էրդողանը նախազգուշացրել է, որ չպատվաստված ուսուցիչներին ու դպրոցների այլ աշխատակիցների կպարտավորեցնեն շաբաթական առնվազն 2 անգամ թեստ հանձնել։
Կարծիքներ