Վրաստանում երկու մարդ է ձերբակալվել կեղծ ՊՇՌ թեստ վաճառելու համար

Վրաստանում երկու մարդ է ձերբակալվել կեղծ ՊՇՌ թեստ վաճառելու համար

Վրաստանում երկու մարդ է ձերբակալվել COVID-19-ի ՊՇՌ կեղծ բացասական թեստեր վաճառելու համար: Jnews.ge-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:

«Մեղադրյալը Իմերեթի տարածաշրջանում գտնվող բուժհաստատության անունից, առանց համապատասխան լաբորատոր փորձաքննության, գումարի դիմաց կորոնավիրուսի բացասական ՊՇՌ թեստեր է պատրաստել և փոխանցել շահագրգիռ անձանց»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Քննչական միջոցառումների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են համակարգչային տեխնիկան, որն օգտագործվել է կեղծ վկայականներ պատրաստելու համար:

Ինչպես նշվում է, հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու ուղղությամբ շարունակվում են համապատասխան քննչական միջոցառումները:

Հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին և 221-րդ հոդվածի 4-րդ մասերով, ինչը նախատեսում է 4-ից 6 տարի ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում