Վլադիմիր Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը

Վլադիմիր Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հերթական խորհրդակցության ժամանակ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այսօր, ըստ ծրագրի, պետք է քննարկենք պաշտպանության եւ անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերը»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդ ոլորտում մի շարք հարցերի միայնակ արդյունավետ լուծումն անհնար է:

«Պետք է միավորել ջանքերը մեր գործընկերների հետ, որպեսզի ապահովենք նաև մեր սեփական անվտանգությունը», – նշել է նա:

Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում