Անընդունելի է նման պահվածքը. Արշակյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Անընդունելի է նման պահվածքը. Արշակյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին պաշտոնանկ անելու հարցն իմ որոշելիքը չէ:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակում քրեական վարույթներ են նախաձեռնվել:

«Ես ցանկացած բռնության դրսևորում դատապարտում եմ և կարծում եմ՝ անընդունելի է նման պահվածքը»,- ասաց նա:

ԱԺ փոխնագահը նաև հերքեց լուրը, ըստ որի՝ ինքն այս հարցով դիմել է վարչապետին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում