Կդյուրացվի Հայաստանի և Ղազախստանի միջև միջազգային բեռնափոխադրումների գործընթացը. նախագիծ

Կդյուրացվի Հայաստանի և Ղազախստանի միջև միջազգային բեռնափոխադրումների գործընթացը. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրեց՝ այս համաձայնագրով արձանագրվող փոփոխությունները ստորագրվել են 2024 թ. ապրիլի 15-ին Երևանում:

Արձանագրությամբ վերոհիշյալ համաձայնագրում կատարված փոփոխությունները և լրացումը, մասնավորապես, վերաբերում են ավտոտրանսպորտային միջոցներով առանց թույլտվության բեռնափոխադրումներ իրականացնելու կարգին:

Փոփոխություններով, այդ թվում, ամրագրվում է, որ մեկ կողմի այն փոխադրողները, որոնք ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ են իրականացնում մյուս կողմի տարածքում, փոխադարձ հիմունքով ազատվում են այդ պետության տարածքում փոխադրամիջոցի տիրապետման հետ կապված հարկերից, վճարներից (բացառությամբ մեքենայի միջոցով ճանապարհներին հասցված վնասի և վճարովի ենթակառուցվածքներից օգտվելու դեպքերի):

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև կարևորելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ավտոմոբիլային հաղորդակցության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնումը՝ 2024 թ. ապրիլի 15-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

«Արձանագրության վավերացումը կդյուրացնի երկու պետությունների միջև միջազգային բեռնափոխադրումների գործընթացը, կկրճատվեն բեռնափոխադրումների իրականացման հետ կապված ծախսերը, կբարձրանա տարածաշրջանում ՀՀ-ի տարանցիկ դերը»,- ասաց Սիմոնյանը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում