Մեքենայում վիճաբանելուց հետո 36-ամյա կինը ատրճանակից կրակոցներ է արձակել․ Shamshyan.com

Մեքենայում վիճաբանելուց հետո 36-ամյա կինը ատրճանակից կրակոցներ է արձակել․ Shamshyan.com

Երեկ՝ մայիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը նշում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Լուսինե Կ.-ին:  

Պարզվել է, որ մայիսի 5-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի շենքի բակում Լուսինե Կ.-ն իրեն ծանոթ տղայի հետ ավտոմեքենայի սրահում վիճաբանել է, ապա նրան վախեցնելու նպատակով իր մոտ եղած ատրճաակից մի քանի անգամ կրակոցներ արձակել: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը:

Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ այդ տղայի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում