Zելենսկու պատվիրակությանը մեղադրել են Կատար այցի ընթացքում վարվելակերպի կանոնների կոպիտ խախտման մեջ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատվիրակությանը մեղադրել են Քաթար կատարած այցի ընթացքում վարվելակերպի կանոնների կոպիտ խախտման մեջ, գրում է Strana.ua – ն:
Լուսանկարներից երևում է, որ ընդունելության ժամանակ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան նստել են ոտքը ոտքին գցած՝ ցույց տալով կոշիկների ներբանները:
«Չի կարելի ոտքը ոտքին գցած նստել: Ոտքերը ոչ մաքուր են համարվում, այդ պատճառով նստելիս չի կարելի ցույց տալ կոշիկների ներբանները: Պատվիրակության անդամների նստելու այդ եղանակը անհարգալից վերաբերմունքի դրսևորում է»,- ասել է արաբական երկրների փորձագետ, դիվանագետ Անդրեյ Ռոմանյուկը:
Նա նշել է, որ ուկրաինական պատվիրակությունից մի աղջիկ նույնպես խախտել է վարվելակերպի կանոնները, քանի որ նման միջոցառումների ժամանակ կանայք պետք է հագնեն տաբատով կոստյում կամ երկար կիսաշրջազգեստ:
Սոցցանցերում բուռն արձագանքից հետո լուսանկարները հանվել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքից:
Կարծիքներ