Նյու Յորքում թույլատրել են հասարակական վայրերում մարիխուանա ծխել

Նյու Յորքում թույլատրել են հասարակական վայրերում մարիխուանա ծխել

Նյու Յորքի ոստիկանությունն իր աշխատակիցներին պատմել է, թե ինչպես կիրառել մարիխուանայի մասին նահանգի նոր օրենքը, որը ներառում է հասարակական վայրերում մեծահասակներին ծխելու թույլտվություն, մարիխուանայի փոխանակման անտեսում, եթե միայն փողի գործարք չկա, եւ միայն հոտի հիման վրա մեքենաների խուզարկության արգելք, հայտնում է Fox News-ը:

Իրավապահների համար ուղեցույցում նշվում է նաեւ, որ ոստիկանները չեն կարող «մոտենալ, կանգնեցնել կամ կալանավորել» պայմանական-վաղաժամկետ ազատվածին՝ մարիխուանա ծխելու կամ պահելու համար, նույնիսկ եթե նրանք գիտեն, որ նախկին կալանավորը չպետք է ծխի:

Փոխարենը նրանք «պետք է ծանուցեն պայմանական վաղաժամկետ ազատման համապատասխան ծառայության աշխատակիցներին», որպեսզի պահպանվեն այն պայմանները, որով մարդն ազատվել է բանտից։

Ուղեցույցում նշվում է, որ իրավունքի կիրառման «արմատական փոփոխությունները» տեղի են ունեցել նահանգապետ Էնդրյու Կուոմոյի կողմից առողջապահական նպատակներով մարիխուանայի օգտագործումը, վաճառքն ու մշակումը օրինականացնելու մասին օրինագծի ստորագրման արդյունքում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում