Քաշաթաղի Աղավնո գյուղում վերանորոգվում է դպրոցի շենքը

Քաշաթաղի Աղավնո գյուղում վերանորոգվում է դպրոցի շենքը

Վերսկսվել է Քաշաթաղի շրջանի Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան դպրոցի շենքի վերանորոգումը, որտեղ կառուցվում է նաև մանկապարտեզ: Այս մասին տեղեկացրեց Աղավնոյի դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը:

«Աղավնոյի դպրոցական կիսակառույց շենքի վերանորոգումը պատերազմի հետևանքով կիսատ էր մնացել: Մոտ մեկ շաբաթ է, ինչ սփյուռքահայ բարերարների միջոցներով վերսկսվել են վերանորոգման աշխատանքները: Դպրոցի շենքում, բացի սանհանգույցներից և վերանորոգման ենթակա այլ հատվածներից, կառուցվելու է նաև 30 երեխայի  համար նախատեսված մանկապարտեզ: Բնակչությունը շարունակում է վերադառնալ: Այժմ գյուղում ունենք 17 նախադպրոցական տարիքի երեխա, իսկ դպրոց հաճախում են 34 աշակերտ: Նրանից 11-ին, Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն անձամբ է ավտոմեքենայով ամեն օր Բերձորից տեղափոխում մեր դպրոց: Վերադարձել է նաև մեր ուսուցիչների 90 տոկոսը»,-տեղեկացրեց Պողոսյանը:

Անդրադառնալով անվտանգության ապահովման խնդրին՝ Աղավնոյի դպրոցի տնօրենը նախ նշեց, որ միայն շենացնելով  կարող են գյուղը հայկական պահել: Անվտանգության խնդիրը շարունակում են լուծել ինքնակազմակերպմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում