Մանրամասներ «Արարատցեմենտ»-ի ՃՏՊ-ից. բեռնատարը կողաշրջվել է կայանված մեկ այլ մեքենայի վրա, կա տուժած

Մանրամասներ «Արարատցեմենտ»-ի ՃՏՊ-ից. բեռնատարը կողաշրջվել է կայանված մեկ այլ մեքենայի վրա, կա տուժած

ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնել «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տարածքում տեղի է ունեցած ՃՏՊ-ից: Ըստ այդմ,  հունիսի 16-ին՝ ժամը 19:24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1975 թ.) ինքնաթափում կատարելիս կողաշրջվել է կայանած «Renault» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1998 թ.) խցիկի վրա:

Վերջինիս վարորդն արգելափակվել է խցիկում: «Renault» մակնիշի բեռնատարից առկա է վառելիքի արտահոսք:

Փրկարարները հոսանքացրկել են բեռնատարները, դադարեցրել «Renault» մակնիշի բեռնատարի վառելիքի արտահոսքը, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ա․ Ա․-ին:

Վերջինս հոսպիտալացվել է Արարատի ԲԿ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ քաղաքի «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում