ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ձայների հաշվարկն է
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ձայների հաշվարկն է: Այս պահին պատկերը նույնական է 2016-ի հետ: Այսինքն, այն նահանգներում որտեղ հաղթել էին դեմոկրատներն ու հանրապետականները քվեարկել են նույն կերպ:
Առաջիկա ժամերին մի քանի անկյունաքարային նահանգներում պատկերը կհստակեցվի: Մասնավորապես, եթե անսպասելի արդյունքներ չլինեն Փենսիլվանիա, Միչիգան, Օհայո, Ֆլորիդա, Հյուսիսային Կարոլինա եւ Նեւադա նահանգներում, ապա Բայդենի շանսերը մեծ չեն:
Ձայների հաշվարկը տարբեր նահանգներում տարբեր փուլերում է: Կենտրոնական եւ արեւելյան նահանգներում ձայների 50-ից 80%-ը հաշվել են, արեւմտյան ափին տեղեր կան, որ նոր են սկսում:
Երկար ու անկանխատեսելի գիշեր է սպասվում, դե բայց ըսոր Ամերիկա կըսեն, ամեն ինչ հնարավոր է:
Կարծիքներ