ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտության Չինաստանի հետ. Բլինկեն

ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտության Չինաստանի հետ. Բլինկեն

Միացյալ Նահանգների վարչակազմը չի ձգտում հակամարտություն Չինաստանի հետ Թայվանի իրավիճակի շուրջ: Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, սղագրությունը հինգշաբթի հրապարակել է Պետդեպարտամենտը։

Պետքարտուղարին խնդրել են մեկնաբանել Թայվանի շուրջ երկու երկրների միջև հակամարտության հավանականությունը։

«Մենք շատ հստակ ասել ենք, որ մենք չենք ուզում հակամարտություն: Մենք չենք փորձում ճնշել Չինաստանին: Ընդհակառակը, մենք ցանկանում ենք պահպանել խաղաղությունը, կայունությունը, ստեղծել հնարավորություններ: Ցանկացած տարաձայնություն Չինաստանի և Թայվանի միջև պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Կողմերից ոչ մեկը չպետք է անի որևէ բան, որը կխախտի ստատուս-քվոն: Կողմերից ոչ մեկը չպետք է ձեռնարկի որևէ միակողմանի քայլ, որը կարող է. հանգեցնել դրան»,- ասել է պետքարտուղարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում