Հրդեհ` Երևանի Րաֆֆու 111 հասցեում գտնվող հրուշակեղենի ներմուծման պահեստում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ

Հրդեհ` Երևանի Րաֆֆու 111 հասցեում գտնվող հրուշակեղենի ներմուծման պահեստում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ

Մարտի 21-ին, ժամը 15։31-ին «ՍՕՍ GeoRITM» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Րաֆֆու 111 հասցեում գտնվող «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների այրվում է քաղցրավենիք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում