Բարսելոնան կարող է ևս մեկ հնարավորություն տալ Կոուտինյուին կարիերան շարունակել կատալոնական ակումբում
«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծում է, որ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն կարող է հնարավորություն ստանալ կարիերան շարունակել կատալոնական ակումբում, հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն, նիդերլանդացի մասնագետը մտադիր է խոսել ֆուտբոլիստի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո:
Կոուտինյուն այժմ վարձավճարով է հանդես գալիս «Բավարիայի» կազմում: Նրա պայմանագիրը «Բարսայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը:
Նյութի աղբյուրը՝ armsport.am
Կարծիքներ