Հնդկաստանի ԱԳ նախարարը հայտնել է G20-ի օրակարգից Ուկրաինայի թեմայի դուրս գալու մասին

Հնդկաստանի ԱԳ նախարարը հայտնել է G20-ի օրակարգից Ուկրաինայի թեմայի դուրս գալու մասին

G20-ի օրակարգից դուրս են մնացել Ուկրաինային վերաբերող թեմաները: Հնդկաստանին հաջողվել է ուշադրությունը կենտրոնացնել զարգացող երկրների խնդիրների վրա։ 

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հունիսի 12-ին  լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝  ամփոփելով G20-ի երկրների նախարարական հանդիպումը:

«Անցյալ տարի պարզ էր, որ հիմնական շեշտը դրված էր Ուկրաինայում հակամարտության վրա: Ժամանակի ընթացքում սկսեց արմատավորվել այն, որ հակամարտությունը և դրա հետևանքները չպետք է մթագնեն կամ ամբողջովին երկրորդ պլան մղեն հարավի իրական խնդիրները, որտեղ կան երկրներ որոնք տառապում են սննդամթերքի և վառելիքի պակասից»,- ասել է ԱԳ նախարարը:

Նա շեշտել է, որ, չնայած այդ ամենին, Ուկրաինայի հակամարտության լրջությունը բոլորովին չի նվազել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում