Վանուատուի ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հինգշաբթի օրը Վանուատուի ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լուգանվիլ քաղաքից 168 կմ հյուսիս, որտեղ ապրում է 13,4 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 188 կմ խորության վրա։
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ