ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել նոր նահանգի ստեղծման գաղափարին
Ներկայացուցիչների պալատի անդամների մեծ մասը կողմ են արտահայտվել այն նախագծին, որը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնին տալիս է առանձին նահանգի կարգավիճակ՝ հայտնում է CNN-ը:
Նախագծին հավանություն են տվել 232 կոնգրեսականներ, դեմ են արտահայտվել 180-ը։ Գաղափարը հիմնականում հավանել են դեմոկրատները, իսկ դեմ են արտահայտվել հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։
Վարչական տեսանկյունից Վաշինգտոնը այժմ համարվում է Կոլումբիայի դաշնային շրջան, որը որևէ նահանգի մաս չէ: Դեմոկրատական կուսակցության խոսնակ Էլեոնոր Հոլմս Նորտոնը պնդում է, որ առանձին նահանգի ձևավորումը ունի քաղաքական և ժողովրդագրական հիմնավորում:
Կարծիքներ